Google-ը ժամկետից վաղ թողարկել է նոր Android-ը

18:16 • 08.03.18

Google կորպորացիան թողարկել է Android P օպերացիոն համակարգի թեստային տարբերակը, սակայն պլանավորվում էր, որ նոր Android-ը կներկայացվի մարտի 14-ին: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր օպերացիոն համակարգը հասանելի է դեռ միայն Pixel սարքերի համար, որը Google-ի բրենդն է:

Նշվում է, որ հաջորդ Andriod-ը չի աշխատի Nexus 5x և Nexus 6P սմարթֆոններում, ինչպես նաև՝ Pixel C պլանշետում:

The Verge-ը թվարկել է նոր Android-ում առկա մի շարք նորարարություններ: Մասնավորապես, համակարգում հասանելի է ինտերֆեյսի կարգավորման գործառույթը:

Նոր Android-ը դեռ անվանում չունի: Որպես կանոն, Google-ը իր օպերացիոն համակարգերը կոչում է քաղցրավենիքների անուններով։Այսպես, օրինակ` Android-ի վերջին տարբերակը կոչվում է Oreo, իսկ նախավերջինը՝ Nougat.

Google-ը ժամկետից վաղ թողարկել է նոր Android-ը