Bentley-ն ներկայացրել է հիբրիդային Bentyaga-ն (լուսանկարներ)

09:17 • 08.03.18

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը Ժնևի միջազգային ավտոսրահի շրջանակում ներկայացրել է նոր Bentley Bentayga Hybrid մոդելը, որն ընկերության՝ դեպի մեքենաշինական ոլորտի էլեկտրական ապագան տանող առաջին քայլն է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն համալրված է բենզինային V6 շարժիչով, որը զուգակցվում է նաև որպես գեներատոր ծառայող էլեկտրական շարժիչի հետ:

Հայտնի է, որ նորույթը մի էլեկտրական լիցքավորմամբ կարող է անցնել մոտ 50 կմ: Մեքենայի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 7.5 ժամ:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարորդը հնարավորություն կունենա ընտրել վարման 3 ռեժիմի (EV Drive, Hybrid, Hold) միջև:

Մեքենայի գնի վերաբերյալ տեղեկություն չկա: Մոդելը վաճառքում կհայտնվի տարեվերջին:

 

bentley_bentayga_hybrid (4)bentley_bentayga_hybrid (2)

bentley_bentayga_hybrid (5)

bentley_bentayga_hybrid (6)

bentley_bentayga_hybrid (7)

Bentley-ն ներկայացրել է հիբրիդային Bentyaga-ն (լուսանկարներ)