Ժնևում ներկայացվել է 2 նոր էքսկլյուզիվ Mercedes-Benz մեքենա (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերության S-Class Coupe և Cabriolet մոդելները բացառիկ են ու շքեղ, սակայն ավտոբրենդը որոշել է այդ հատկանիշներն է՛լ ավելի կատարելագործել՝ Ժնևի միջազգային ավտոսրահի շրջանակում ներկայացնելով այդ մոդելների հատուկ տարբերակները:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նոր մոդելները կրել են առավելապես արտաքին դիզայներական փոփոխություններ, ներսից զարդարվել են Swarovski բյուրեղներով:
The Exclusive Edition S-Class Coupe-ն և Cabriolet-ը վաճառքում կհայտնվեն ապրիլի սկզբին: Դրանց գինը դեռևս չի հայտարարվել:














