Գիտնականները նշել են մեգապոլիսներում ապրելու վտանգը

11:28 • 09.03.18

Մեգապոլիսների բնակիչներն ավելի հաճախ են տառապում մաշկային հիվանդություններից, քան գյուղերի բնակիչները։ Այսպիսի եզրակացության են եկել Հարավային Կորեայում գտնվող մի քանի գիտական լաբորատորիաների փորձագետներն արված ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:

Փորձագետները քննության են ենթարկել 231 կանանց մաշկի վրա առկա միկրոօրգանիզմներին: Կանայք, որոնց մաշկը ենթարկվել է հետազոտության, ապրում են Չինաստանի 5 քաղաքներում: Ընդ որում՝ քաղաքներից 3-ը համարվում են մեծ, իսկ 2-ն ունեն մեգապոլիսի կարգավիճակ:

Պարզվել է, որ մեգապոլիսների բնակչուհիների մաշկի վրա ապրող միկրոօրգանիզմներն էականորեն ավելի քիչ են, քան մեծ քաղաքներում բնակվողներինը: Հետևաբար՝ որքան շատ միկրոօրգանիզմներ կան մաշկի վրա, այդքան քիչ է դերմատիտով հիվանդանալու հավանականությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի մաշկաբանները գտել են մաշկի երիտասարդացման միջոց՝ առանց պլաստիկ վիրաբուժության միջամտության ու թանկարժեք կոսմետիկ միջոցների օգտագործման: Նրանք ընդամենը մշակել են «միմիկաների մարմնամարզություն», որի համար կազմել են 20-շաբաթյա պարապմունքների ծրագիր: Արդյունքը բավականին հուսադրող է եղել:

Գիտնականները նշել են մեգապոլիսներում ապրելու վտանգը