Չինաստանում սկսել են աշխատել 6G ցանցի մշակման ուղղությամբ
Չինացի գիտնականներն սկսել են աշխատել վեցերորդ սերնդի բջջային կապի նոր չափանիշի (6-Generation) ստեղծման ուղղությամբ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեյը:
Նոր սերնդի կապի հիմնական առաջադրանքներից մեկը, ինչպես ծրագրավորողները նշում են, «ընդհանուր մեքենայացումն է», երբ մարդու աշխատանքային հանձնարարությունների մեծամասնությունը հանձնվում է մեքենային:
Չինացի գիտնականների կանխատեսումներով՝ նոր ցանցը կարող է զգալիորեն հեշտացնել առօրյա խնդիրների կարգավորման հարցը, ինչպես նաև թեթևացնել տվյալների փոխանցման գործընթացը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ բացառելով մարդու մասնակցությունը:
Այժմ Չինաստանն աշխատում է նաև կապի 5G չափանիշի տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ: 5G-ն տեղեկատվության փոխանցման արագությունը կհասցնի 1 գիգաբայթ/վայրկյանի, այսինքն՝ ներկայում գոյություն ունեցող տվյալների փոխանցման չափանիշներից 20-50 անգամ ավելի արագ:










