Իռլանդացիները նավ են ստեղծել, որը ոչ մի պարագայում չի խորտակվի (տեսանյութ)

22:53 • 10.03.18

Իռլանդական ընկերությունը ներկայացրել է իր նոր Thunder Child անվանումն ստացած հեղափոխական նավը, որը նախատեսված է որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, նորագույն նավը գործնականում չի շրջվում և չի կարող խորտակվել. շրջվելու պարագայում այն ակնթարթորեն ինքնուրույն ուղղվում է: Այն ստեղծվել է իռլանդական նավատորմի համար և նախատեսված է բարձր ճնշման պարագայում օգատգործելու համար:

Thunder Child-ը կարող է 54 հանգույց (100 կմ/ժամ) արագություն զարգացնել, նախատեսված է 10 հոգանոց անձնակազմի համար: Իսկ նավի դիզայնը թույլ է տալիս մեղմել ծովային հզոր ալիքների հարվածները:

Համենայն դեպս, նավի ամենատպավորիչ առանձնահատկությունը ցանկացած իրավիճակում ուղղվելու կարողությունն է: Դա հաջողվել է ապահովել 3 գործոնի՝ ծանրության ցածր կենտրոնի, նավախցիկի լողունության և կատարյալ անջրանցիկության համադրության շնորհիվ:

 

Իռլանդացիները նավ են ստեղծել, որը ոչ մի պարագայում չի խորտակվի (տեսանյութ)