Իլոն Մասկը ցուցադրել է ստորգետնյա արագընթաց էլեկտրական ավտոբուսի կոնցեպտը (տեսանյութ)
Space X ընկերության սեփականատեր, Tesla-ի հիմնական բաժնետեր, գործարար Իլոն Մասկը ցուցադրել է ստորգետնյա արագընթաց էլեկտրական ավտոբուսի կոնցեպտը: Համապատասխան անիմացիոն տեսանյութը նա հրապարակել է Twitter-ում:
Ինչպես նշում է Cnet.com-ը, նոր քաղաքային տրանսպորտի մշակմամբ զբաղվում է Մասկի ևս մի ընկերություն՝ The Boring Company-ն: Ենթադրվում է, որ էլեկտրական ավտոբուսը գետնի տակ գտնվող թունելներով կընթանա մինչև 241 կմ/ժ արագությամբ:
Մասկի խոսքով՝ ստորգետնյա էլեկտրական ավտոբուսը կտարբերվի մետրոյից: The Boring Company-ի նախագիծը ենթադրում է մոտ մեկ ավտոկայանատեղի չափով հազարավոր փոքր կայանների կառուցում, այնինչ երբ մետրոյի գծերի տեղադրումը մեծ հարթակների շինարարություն է պահանջում:
Better video coming soon, but it would look a bit like this: pic.twitter.com/C0iJPi8b4U
— Elon Musk (@elonmusk) 9 марта 2018 г.










