Իլոն Մասկը Falcon Heavy հրթիռի արձակման մասին նոր տեսանյութ է հրապարակել

19:23 • 11.03.18

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է Falcon Heavy հրթիռի արձակումը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել փետրվարի սկզբին:

«Ինչո՞ւ Falcon Heavy և Starman (ավտոմեքենայի ղեկին նստած մանեկենը): Կյանքը չի կարող լինել միայն մի ձանձրալի խնդրից մյուսի լուծմանն անցնելը: Դրանում պետք է այնպիսի բաներ լինեն, որոնք ոգեշնչում են ձեզ, որոնց շնորհիվ դուք ուրախությամբ եք արթնանում առավոտյան և դառնում եք մարդկության մի մասը: Ահա թե ինչու ենք մենք դա արել: Մենք դա ձեզ համար ենք արել», -Twitter-ում հրապարակված տեսանյութին կից գրել է Մասկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութն ստեղծել է Մասկի ընկերը՝ ռեժիսոր Ջոնաթան Նոլանը:

Հոլովակը նոր կադրեր է ներառում, որոնք հանրությունը դեռ չի տեսել: Դրանցում պատկերված է հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքները, հանդիսատեսի արձագանքն ու ուրախությունը, հրթիռի արձակումը, ինչպես նաև տիեզերքում թռչող Tesla Roadster ավտոմեքենան պատկերող կադրերը՝ ղեկին նստած մանեկենով:

 

Իլոն Մասկը Falcon Heavy հրթիռի արձակման մասին նոր տեսանյութ է հրապարակել