Maserati-ն Ժնևում ներկայացրել է սևաթույր նորույթները (լուսանկարներ)

12:54 • 11.03.18

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող իտալական Maserati ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Ghibli, Quattroporte և Levante մոդելների հատուկ՝ Nerissimo Edition տարբերակները:

Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, ցուցադրված բոլոր մեքենաներն առանձնանում են մուգ սև գույնով: Ի դեպ, nerissimo բառն իտալերենից թարգմանած նշանակում է «շատ սև»:

Նշվում է, որ նոր մոդելները, ի տարբերություն օրիգինալ մեքենաների, կրել են առավելապես դիզայներական փոփոխություններ: Դրանց տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ Ժնևի միջազգային ավտոշոուն այս տարի անցկացվում է 88-րդ անգամ:

 

Ghibli

 

Maserati (3)

Maserati (4)

 

Quattroporte

 

Maserati (1)

Maserati (2)

 

Levante 

 

Картинки по запросу maserati levante nerissimo

Maserati (4)

Maserati-ն Ժնևում ներկայացրել է սևաթույր նորույթները (լուսանկարներ)