Ամերիկյան կործանիչների կողմից ՉԹՕ-ի հետապնդման տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

14:42 • 11.03.18

To the Stars Academy of Arts and Science վերլուծական ընկերությունը հրապարակել է նոր տեսանյութ, որում երևում է ՝ ինչպես է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը թռչում չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ) հետևից:

Ուշագրավ տեսագրությունն արվել է 2015թ.՝ F/A-18 Hornet կործանիչի կողմից: Կադրերը ֆիքսվել են 7.500 մ բարձրության վրա՝ Միացյալ Նահանգների արևելյան լողափին:

Տեսանյութում երևում է օվալաձև օբյեկտը, որը մեծ արագությամբ շարժվում է ծովի մակերևույթի վրայով:

Օդաչուների երկխոսության ձայնագրությունից պարզ է դառնում, որ ՉԹՕ-ն հաջողվել է նշանառության տակ վերցնել միայն 3-րդ փորձից հետո: Օդաչուները նաև նշել են, որ նախկինում երբեք նման բան չեն տեսել:

 

 

 

Ամերիկյան կործանիչների կողմից ՉԹՕ-ի հետապնդման տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)