Համացանցում հրապարակվել են Xiaomi ընկերության՝ դեռևս չներկայացված սմարթֆոնի տեխնիկական առանձնահատկությունները
Համացանցում որոշ տեղեկություններ են հայտնվել չինական Xiaomi ընկերության՝ դեռևս չներկայացված Mi 7 նորագույն սմարթֆոնի տեխնիկական հատկությունների մասին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նախնական տեղեկությունների համաձայն՝ սմարթֆոնը պետք է համալրվի մեծ հզորությամբ մարտկոցով և դեմքի ճանաչման ինֆրակարմիր տեսախցիկով:
Համացանցում հրապարակված փաստաթղթերում նկարագրված է «չինական Apple» անվանումով հայտնի ընկերության առաջատար սմարթֆոնն արգելափակումից հանելու openIRCamera նոր համակարգը: Հավանաբար, այն կապված է դեմքի 3D-սկանավորման միջոցով աշխատող գործառույթի հետ:
Բացի դրանից, Mi 7 սմարթֆոնը պետք է համալրվի 6 դյույմ անկյունագծով OLED-էկրանով, Snapdragon 845 պրոցեսորով և 3170 կամ 3400 միլիամպեր-ժամ հզորությամբ մարտկոցով:
Հիշողության ծավալը կկազմի 6 ԳԲ: Գաջեթն աշխատելու է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է ապրիլի 15-ին:










