Չինաստանում բացվել է երկրի ամենաբարձր ապակե կամուրջը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

13:09 • 12.03.18

Չինաստանի Սիչուան նահանգի Վանյուան շրջանում գտնվող Բատայշան լանդշաֆտային պարկում ծովի մակարդակից 1.980 մետր բարձրության վրա հետիոտնային ապակե կամուրջ է բացվել:

Ինչպես նշում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, սա տվյալ չափանիշով ամենաբարձր նման կառույցն է երկրում:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ բոլոր ցանկացողները կարող են զբոսնել երկու լեռնագագաթի մեջտեղում՝ գետնից 186 մետր բարձրության վրա. սա հավասար է 66-հարկանի երկնաքերի բարձրությանը:

Նշվում է, որ կախովի կամրջի երկարությունը 198 մետր է, ընդ որում՝ այն ամբողջությամբ պատրաստված է 2.5 մետր լայնությամբ ապակե վահանակներից:

Հայտնի է, որ կամրջի շինարարությունն ավարտվել է փետրվարի սկզբին, սակայն կառույցը մի ամիս փորձարկվել է. հանրության համար այն բացվել է օրեր առաջ: Նախագծի վրա ծախսվել է մոտ 1.58 միլիոն դոլար:

 

 

  

Չինաստանում բացվել է երկրի ամենաբարձր ապակե կամուրջը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)