Դուբայում բացվել է արևային էներգիայով աշխատող առաջին «խելացի» այգին (լուսանկարներ)
Դուբայում բացվել է առաջին «խելացի» այգին, որտեղ ամեն ինչ աշխատում է վերամշակվող աղբյուրից ստացվող էներգիայի հաշվին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է քաղաք էմիրության քաղաքապետարանի մամլո հաղորդագրության մեջ:
Al Barsha South Park կոչվող այգում կայանատեղի կա, որն աշխատում է արևային մարտկոցներով վահանակների օգնությամբ, ինչպես նաև էլեկտրամեքենաների համար նախատեսված լցակայան:
Լուսավորությունն այգում նույնպես ապահովվում է բացառապես արևային էներգիայով: Այգու մակերեսը կազմում է 7 հեկտար, իսկ արժողությունը՝ 15 մլն դիրհամ (շուրջ 5 մլն դոլար):













