Նոր Mercedes-Maybach S-Class-ը կունենա «խելացի» լուսարձակներ (լուսանկար)

17:21 • 14.03.18

Mercedes-Benz S-Class-ն ունի մեքենաշինական ոլորտում նոր միտումներ ու խաղի կանոններ թելադրող մոդելի հեղինակություն, գրում է luxurylaunches.com կայքը՝ նկատելով, որ մոդելի հերթական նորարարությունը գերառաջադեմ լուսարձակներն են:

Digital Light կոչվող ուշագրավ նորույթով է համալրվելու նոր Mercedes-Maybach S-Class-ը:

Այս լուսարձակներն անմիջապես ճանապարհի վրա կարտացոլեն վարորդի անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ համապատասխան նախազգուշացնող պատկերներ:

Օրինակ՝ եթե ճանապարհին մերկասառույց կա, լուսարձակները ցույց կտան ձյան փաթիլի, իսկ շինարարական աշխատանքների դեպքում՝ աշխատող բանվորի պատկերը:

 

Mercedes Maybach smart headlights (4)

Mercedes Maybach smart headlights (3)

Mercedes Maybach smart headlights (2)

Mercedes Maybach smart headlights (1)

 

Նոր Mercedes-Maybach S-Class-ը կունենա «խելացի» լուսարձակներ (լուսանկար)