Իրենց IQ-ով պարծեցողները պարտվողներ են. Սթիվեն Հոքինգի մտքերը, որոնք բացահայտում են հանճարին
Աշխարհահռչակ բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որը չորեքշաբթի մահացել է 76-րդ տարեկան հասակում, մեծ ավանդ է ունեցել գիտություն զարգացման և, հատկապես, տիեզերքի ուսումնասիրության գործում: Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով գիտնականի իմաստուն մտքերը տարբեր թեմաների շուրջ:
1. Հաշմանդամության մասին
Իմ խորհուրդը մյուս հաշմանդամ ունեցող մարդկանց՝ կենտրոնանան այն բաների վրա, որոնց կատարմանը հաշմանդամությունը չի խոչընդոտում, իսկ մյուս բաները կարևոր չեն: Հոգով հաշմանդամ չլինելը նույնքան կարևոր է, որքան և ֆիզիկապես:
2. Առաջնահերթությունների մասին
Իմ նպատակը պարզ է: Այն է՝ տիեզերքն ամբողջությամբ հասկանալը, թե ինչու այն գոյություն ունի և ինչու է այնպիսին, ինչպիսին, որ կա:
3. Ազատ կամքի մասին
Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է ի վերուստ և ոչինչ չեն կարող անել ինչ-որ բան փոխելու համար, նայում են՝ ճանապարհն անցնելուց առաջ:
4. Հումորի մասին
Կյանքը ողբերգական կլիներ, եթե զվարճալի չլիներ:
5. Իր IQ-ի մասին
Ես գաղափար չունեմ: Մարդիկ, ովքեր պարծենում են իրենց IQ-ով, պարտվողներ են:
6. Ինչի մասին, որ մտածում է ողջ օրը
Կանայք: Նրանք ամբողջությամբ առեղծված են:
7. Նրա խորհուրդն իր երեք երեխային
Առաջին՝ հիշեք, որ պետք է նայեք աստղերին և ոչ թե ձեր ոտքերին: Երկրորդ՝երբեք մի դադարեք աշխատելուց: Աշխատանքը նպատակ և իմաստ է տալիս կյանքին, և կյանքը դատարկ է առանց դրա: Երրորդ՝ եթե դուք այնքան երջանիկ լինեք, որ գտնեք ձեր սերը, հիշեք, որ դա է ձերը և այն չվանեք ձեզնից:
8. Այլմոլորակայինների մասին
Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, արդյունքը կլինի նման նրան, երբ Կոլումբոսը ժամանեց Ամերիկա, ինչը լավ ավարտ չունեցավ բնիկ ամերիկացիների համար:
9. Իր առողջության մասին
Երբ ինձ մոտ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշվեց, ինձ երկու տարի էին տվել ապրելու: Այժմ 45 տարի է անցել, և ես լավ եմ ինձ զգում:
10. Աստծո մասին
Աստված կարող է գոյություն ունենալ, բայց գիտությունը կարող է բացատրել տիեզերքի գոյությունն առանց արարչի կարիքի:










