Չինաստանում հնագետները հարյուրավոր արտեֆակտներ են հայտնաբերել հնագույն դամբարանների համալիրում

13:15 • 14.03.18

Չինաստանի Հենան նահանգի Չժոուկոու քաղաքում հնագետներն ավելի քան 500 արժեքավոր արտեֆակտ են հայտնաբերել հինավուրց դամբարանների համալիրում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գիտնականներին հաջողվել է գտնել կավե սպասք, բրոնզե, երկաթե, արծաթե և քարե իրեր, որոնք, ենթադրաբար, մի քանի հազար տարվա պատմություն ունեն:

«Հայտնաբերված պղնձե կնիքը չափազանց արժեքավոր է»,- ասել է հնագետներից մեկը:

Դատելով հիերոգլիֆներից՝ կնիքը պատկանել է պետական պաշտոնյայի, որը Հան արքայատոհմի օրոք պատասխանատու է եղել ազգային ավանդույթների համար Ինյան քաղաքում:

Նշվում է, որ համալիրը բաղկացած է 129 դամբարանից: Գիտնականների կարծիքով՝ դրանցից 105-ը մնացել են Հան արքայատոհմի, 4-ը՝ Սուն արքայատոհմի և 11-ը՝ Ցին արքայատոհմի ժամանակներից:

Չինաստանում հնագետները հարյուրավոր արտեֆակտներ են հայտնաբերել հնագույն դամբարանների համալիրում