Nissan-ը նախքան պրեմիերան գաղտնազերծել է իր նորագույն ամենագնացը (լուսանկարները)
Մեքենաշինական Nissan ընկերության չինաստանյան ստորաբաժանումը հրապարակել է նորագույն Terra ամենագնացի պաշտոնական լուսանկարները, որը կառուցվել է Navara փիքափի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, մոդելի հանրային դեբյուտը կկայանա Պեկինի ապրիլյան ավտոսրահում:
Նորույթը կառաջարկվի 184 ձիաուժ հզորությամբ 2.5 լիտր ծավալային շարժիչով, որը կարող է աշխատել վեցաստիճան մեխանիկական կամ յոթաստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Ամենագնացը կներկայանա ինչպես հետնաքարշակ, այնպես էլ լիաքարշակ համակարգով տարբերակներով:
Նորագույն մեքենան նախնական շրջանում հասանելի կլինի չինական շուկայում, այնուհետև նաև այլ երկրներում:












