ՄՏԿ-ի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 400 մետրով

13:49 • 14.03.18

Միջազգային տիեզերակայանի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է մոտ 400 մետրով՝ կայանին կից «Պրոգրես ՄՍ-08» տիեզերական բեռնատարի շարժիչների միջոցով: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ռուսական Թռիչքի կառավարման կենտրոնի ներկայացուցիչը:

«Ուղեծրային մանևրի արդյունքում այժմ կայանի թռիչքի բարձրությունը մոտ 404.5 կմ է: Այն իրականացնելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 00:25-ին 108 վայրկյանով միացվել են «Պրոգրես ՄՍ-08»-ի շարժիչները»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը մանրամասնում է, որ շտկումներն իրականացվել են «Սոյուզ ՄՍ-07» տրանսպորտային տիեզերանավի անջատման ու վայրէջքի օպտիմալ բալիստիկ պայմանների ձևավորման համար, ինչը պլանավորվում է անել հունիսի 3-ին, ինչպես նաև՝ «Սոյուզ ՄՍ-09» տրանսպորտային օդանավի՝ ուղեծիր դուրս բերելու համար, ինչը պլանավորվում է անել հունիսի 6-ին:

ՄՏԿ-ի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 400 մետրով