Lamborghini-ն Ժնևում ներկայացրել է նոր Urus-ն ու P5X հեծանիվը (լուսանկարներ)

08:44 • 15.03.18

Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է երկու դեղին նորույթ՝ Urus արտաճանապարհային նոր մոդելն ու Cervélo Cycles ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված Cervélo P5X Lamborghini հեծանիվը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, առանձնահատուկ ուշադրության է արժանացել հատկապես հեծանիվը, որն աշխարհում ամենաթեթև ու արագընթաց մոդելներից է:

Հայտնի է, որ հրաշալի դիզայներական լուծումներն ու բարձր որակը համադրող հեծանիվն արտադրվելու է ընդամենը 25 օրինակով: Նախքան ներկայացվելը՝ այն փորձարկվել է 180 ժամ:

Հիշեցնենք, որ Ժնևի միջազգային ավտոշոուն անցկացվում է 88-րդ անգամ: Այն ավարտվելու է մարտի 18-ին:

 

Картинки по запросу Lamborghini Urus  and bike geneva

Картинки по запросу Lamborghini Urus  and bike geneva

Картинки по запросу Lamborghini Urus  and bike geneva

Lamborghini-ն Ժնևում ներկայացրել է նոր Urus-ն ու P5X հեծանիվը (լուսանկարներ)