Տիեզերքում 1 տարի անցկացնելուց հետո ամերիկացի տիեզերագնացի ԴՆԹ-ն փոխվել է՝ տարբերվելով նույնական երկվորյակ եղբոր գեներից
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ տարի տիեզերքում մնալու դեպքում փոխվում է ոչ միայն մարդու տեսքը, այլև նրա գեները:
Ինչպես նշում է BBC-ն, հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելիի մոտ Երկիր վերադառնալուց հետո արձանագրվել է գեների 7%-ի փոփոխություն, որն այդպես էլ չի շտկվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս փոփոխությունը նկատելու համար մասնագետները համեմատել են Քելիի ու նրա նույնական երկվորյակ եղբայր Մարկի ԴՆԹ-ները, որոնք նախքան Քելիի՝ Միջազգային տիեզերակայան մեկնելն իրարից չէին տարբերվում:
Մասնագետները պարզել են, որ նույնական երկվորյակների ԴՆԹ-ն այլևս ամբողջությամբ չի համընկնում:










