2019 թվականին Ռուսաստանն առաքելություն կուղարկի Մարս մոլորակ. Պուտին
2019 թվականին Ռուսաստանն առաքելություն կուղարկի Մարս մոլորակ, իսկ ապագայում ռուս մասնագետները կփորձեն վայրէջքներ կատարել Լուսնի բևեռներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«2019 թվականին մենք պատրաստվում ենք առաքելություն ուղարկել Մարս մոլորակ», - ասել է Պուտինն Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» վավերագրական ֆիլմի երկրորդ մասում:
Ինչ վերաբերում է լուսնային ծրագրին, ապա նախագահը նշել է, որ ռուսական լուսնային ծրագիրը կտարբերվի խորհրդայինից:
«Մեր մասնագետները կփորձեն վայրէջք կատարել բևեռներում, քանի որ ենթադրվում է, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղ զբաղվելու բաներ կան, այնտեղից կարելի է սկսել այլ մոլորակների և հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունը», - հավելել է նա:










