Ժնևում ներկայացվել է Rolls-Royce Phantom VIII-ի թյունինգավորված տարբերակը (լուսանկարներ)

15:17 • 15.03.18

Լյուքս դասի մեքենաների թյունինգավորմամբ զբաղվող գերմանական Mansory ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է տարբեր սեգմենտների մի շարք մեքենաներ՝ այդ թվում նաև նոր Rolls-Royce Phantom VIII-ի սեփական տարբերակը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, թյունինգավորված տարբերակը ստացել է Phantom Bushukan Edition անվանումը:

Նշվում է, որ մեքենան կրել է ոչ միայն ակնհայտ դիզայներական, այլև տեխնիկական բնութագրին առնչվող փոփոխություններ: Մասնավորապես՝ ավելի է հզորացվել շարժիչը. 6.75 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչի հզորությունը 563-ից հասցվել է 610 ձիաուժի:

 

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (2)

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (4)

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (6)

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (5)

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (3)

Rolls-Royce-Phantom-Bushukan-Edition (7)

Ժնևում ներկայացվել է Rolls-Royce Phantom VIII-ի թյունինգավորված տարբերակը (լուսանկարներ)