Անտարկտիդայում թռչունները «թալանել» են լատվիացի հետազոտողներին
Անտարկտիդայում թռչունները «թալանել» են լատվիացի հետազոտողներին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Skaties.lv պորտալին:
Ինչպես նշում են արշավախմբի անդամները, թռչունները, այդ թվում՝ պինգվինները, հաճախ հետևում են երկրաբանների գործունեությանը, սակայն հիմնական խնդիրների պատճառը ծովահենաորորներն են: Գիտնականների խոսքով՝ այս թռչունները տեղափոխում կամ նույնիսկ տանում են հետազոտությունների համար նախատեսված տեխնիկան:
Չնայած այս հանգամանքին՝ լատվիացի երկրաբանները շարունակում են աշխատել՝ հավաքելով արշավից հետո անցկացվելիք վերլուծությունների համար անհրաժեշտ նմուշները:
Նշվում է, որ լատվիացի գիտնականների արշավը դեպի Անտարկտիդա մեկնարկել է մեկ ամիս առաջ: Ուղևորության նպատակը սառցադաշտերի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունն է:
Դրանից բացի, հետազոտողները հույս են հայտնել, որ իրենք կկարողանան օգնել հասկանալ այն գործընթացները, որոնք սկսվել են տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների հետևանքով:










