Apple-ն ամբողջովին արգելափակել է իրանցիների հասանելիությունն App Store-ին

14:58 • 16.03.18

Իրանում Apple ընկերության արտադրանքի օգտատերերը զրկվել են App Store հավելվածից օգտվելու հնարավորությունից, ինչից ենթադրվում է, որ Apple-ն ամբողջական արգելք է սահմանել երկրի նկատմամբ:

Ինչպես նշում է The Verge-ը, App Store-ի անհասանելիության մասին համացանցում բողոքել են բազմաթիվ օգտատերեր:

Երբ օգտատերը փորձում է ներբեռնել App Store-ը, էկրանին հայտնվում է հետևյալ գրությունը՝ «App Store-ն անհասանելի է այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ Դուք գտնվում եք»:

Հայտնի է, որ ԱՄՆ կառավարության սահմանած պատժամիջոցների պատճառով Apple-ը չի կարողանում իր արտադրանքը վաճառել իսլամական պետությունում: Այնուհանդերձ, դա չի խանգարում իրանցիներին «խնձորային» բրենդի սարքերը ձեռք բերել այլ երկրներում:

Ենթադրվում է, որ նոր արգելքը ևս կապ ունի պատժամիջոցների հետ:

 

 

Apple-ն ամբողջովին արգելափակել է իրանցիների հասանելիությունն App Store-ին