Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է iPhone 8 Plus-ի արտադրությունը Չինաստանի գործարաններից մեկում. լրատվամիջոցներ
Apple կորպորացիան երկու շաբաթով դադարեցրել է iPhone 8 Plus սմարթֆոնի արտադրությունը Չինաստանի Կունշան քաղաքի գործարանում: Այս մասին հայտնում է Commercial Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ սարքերի հավաքմամբ զբաղվող Wistron մատակարարը, հավանաբար, ոչ սերտիֆիկացված մասեր է օգտագործել:
Նշվում է, որ Wistron-ը տուգանել է մի քանի բարձրաստիճան ղեկավարի՝ փորձելով վերադարձնել Apple-ի վստահությունը: Միևնույն ժամանակ, մատակարար ընկերությունը հերքել է, թե սմարթֆոնների արտադրությունը դադարեցվել է հանգամանքները պարզելուց առաջ:
Ընդ որում, դեռ անհայտ է՝ արդյոք կեղծ ջրամեկուսիչ բաղադրիչներով սմարթֆոնները վաճառքի կհանվեն:










