Lamborghini-ի նախկին ինժեները մտադիր է վերստեղծել 30-ամյա սուպերքարը (լուսանկարներ)

23:34 • 16.03.18

Իտալական Lamborghini ընկերության նախկին ինժեներ Կլաուդիո Զամպոլլին վերսկել է 1990-ականներին թողարկվող Cizeta V16T եզակի սուպերքարի արտադրությունը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, սուպերքարի արժեքը դեռևս չի նշվում, սակայն 2006 թվականին այն կարելի էր գնել 849 000 դոլարով:

Սուպերքարի առանձնահատկությունը V16 շարժիչն էր, որն իրենից ներկայացնում էր երկու V8-ից կազմված ագրեգատ: Շարժիչի հզորությունը կազմում էր 540 ձիաուժ հզորություն: Այն աշխատել է 5 աստիճան փոխանցման տուփի հետ համատեղ:

100 կմ/ժամ արագությունը Cizeta V16T կուպեն զարգացնում էր 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում էր 328 կմ/ժամ:


 

Lamborghini-ի նախկին ինժեները մտադիր է վերստեղծել 30-ամյա սուպերքարը (լուսանկարներ)