Mercedes-ը A-դասի 7 տեղանոց մեքենա կթողարկի

23:47 • 18.03.18

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը հաստատել է 7 տեղանոց կոմպակտ մոդելի թողարկման մտադրությունը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով մեքենաշինական ընկերության մարքեթինգային ստորաբաժանման ղեկավար Բրիտա Զիգերին, նորագույն մոդելը նախատեսվում է շուկա հանել առաջիկա տարիներին:

Զիգերը չի մանրամասնել, թե արդյոք մեքենան ներկայանալու է մինիվենի, թե քրոսովերի տեսքով: Նրա խոսքով՝ նմանօրինակ մոդելի թողարկումը պայմանավորված է չինական շուկայում առկա պահանջարկով:

Մեքենան կառուցվելու է A-Class-ի շարքի մեքենաների մոդուլային հարթակի հիման վրա:

 

 

 

 

 

 

Mercedes-ը A-դասի 7 տեղանոց մեքենա կթողարկի