Իրաքում հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերվել
Իրաքի հարավ-արևելքում իրաքցի և իտալացի հնագետների թիմը հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով: Այս մասին հայտնում է Repubblica-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հնագիտական պեղումներն անցկացվել են Էն Նասիրիա քաղաքի մոտակայքում՝ Աբու Տբեիրախ բնակավայրում, որը տեղակայված է Պարսից ծոցի հնագույն ջրափնյա գծի վրա:
Պեղումները ղեկավարել են Լիչիա Ռոմանոն և Ֆրանկո Դ'Ագոստինոն: Մասնագետների պնդմամբ՝ խոսքը հնագույն նավահանգստի մասին է, որը երբևէ հայտնաբերվել է Իրաքի տարածքում:
Նշվում է, որ հնագիտական պեղումների արդյունքների շնորհանդեսը կկայանա մարտի 21-ին Հռոմում:










