WhatsApp-ում լրացուցիչ գործառույթներ են հայտնվել

12:58 • 19.03.18

Թողարկվել է WhatsApp մեսենջերի թարմացված տարբերակը, որում լրացուցիչ գործառույթներ են հայտնվել: Այս մասին հայտնում է Newinform-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերը կկարողանան խմբի նկարագրություն ավելացնել մեսենջերում, որը խմբի նոր մասնակիցների համար կերևա հղում-հրավերի միջոցով:

Դրանից բացի, այժմ հնարավոր է որոնել խմբի անդամներին. որոնման գործառույթը գտնվում է անմիջապես խմբի մասին տեղեկությունում:

Նշվում է, որ այժմ հնարավոր է նաև արագ և հեշտ ձայնային զանգից անցնել տեսազանգի և հակառակը՝ անմիջապես զրույցի ընթացքում. այս գործառույթից օգտվելու համար բավական է զրույցի ժամանակ սեղմել Video կոճակը:

WhatsApp-ում լրացուցիչ գործառույթներ են հայտնվել