Apple-ը գաղտնի աշխատում է իր առաջին MicroLED էկրանի ստեղծման ուղղությամբ. Bloomberg

14:38 • 19.03.18

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է սեփական արտադրության առաջին էկրանի ստեղծման ու դրա արտադրական գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է bloomberg.com-ը, գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում՝ Կալիֆորնիայում Apple-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու գտնվող արտադրամասում:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ էկրաններն արտադրվելու են փոքր քանակությամբ ու նախատեսված են լինելու փորձարկման համար:

Նշվում է նաև, որ Apple-ը խոշոր ներդրում է անում հաջորդ սերնդի MicroLED էկրանների ստեղծման ոլորտում:

MicroLED էկրանները զգալի տարբերվում են OLED–ներից ու կարող են սարքը դարձնել ավելի բարակ, իսկ պատկերն՝ ավելի պայծառ: Բացի այդ, դրանք էներգախնայող են:

 

 

Apple-ը գաղտնի աշխատում է իր առաջին MicroLED էկրանի ստեղծման ուղղությամբ. Bloomberg