«Վլադիմիր Պուտինի ոսկե դարաշրջանը». ընտրություններում Պուտինի հաղթանակի պատվին ներկայացվել է iPhone X-ի ոսկեպատ տարբերակը
Սմարթֆոնների և բջջային հեռախոսների լյուքսային թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է iPhone X-ի նոր տարբերակը՝ նվիրված Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում տարած հաղթանակին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հեռախոսի կորպուսը բոլոր կողմերից պատված է ոսկով:
Դրա հետին պանելին երևում է Կրեմլի պատկերը, ՌԴ զինանշանը, նախագահի դեմքը, ինչպես նաև The Golden Age of Vladimir Putin («Վլադիմիր Պուտինի ոսկե դարաշրջանը») գրությունը:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ սա Պուտինի պատկերով ամենակատարյալ հեռախոսն է, որն արժե 269.000 ռուբլի:










