ԱՄՆ-ն հայտարարել է, որ անպաշտպան է Ռուսաստանի գերձայնային զենքերի դեմ. The Business Insider
Միացյալ Նահանգների օդուժի գեներալ, Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը հանդես է եղել բավական անհանգստացող հայտարարությամբ՝ խոստովանելով, որ Պենտագոնն անպաշտպան է Ռուսաստանի և Չինաստանի ստեղծած գերձայնային զենքերի դեմ, գրում է The Business Insider-ը։
Չնայած, որ գերձայնային զենքերը դեռևս կոնցեպտուալ բնույթ են կրում կամ էլ դեռևս փորձարկման փուլում են, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրել են բավական հեռատեսական ծրագրեր, գրում է լրատվամիջոցը։
Չինաստանը 2017թ. նոյեմբերին փորձարկել է գերձայնային թռչող սարք, իսկ Ռուսաստանը վերջերս փորձարկել է, նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ, «անխոցելի» գերձայնային հրթիռ:
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանն ագրեսիվորեն հետամուտ են լինում գերձայնային հնարավորություններն ընդլայնելուն: Մենք հետևել ենք՝ ինչպես են նրանք փորձարկում ադ հնարավորությունները»,-նշել է Հայթենը Սենատում ունեցած ելույթի ժամանակ:
Երբ հանրապետական սենատորներից մեկը հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ն ինչ պաշտպանական միջոցներ ունի այս զենքերի դեմ, գեներալը պատասխանել է. «Մենք չունենք այնպիսի պաշտպանություն, որն ուղղված է այդ զինատեսակների դեմ»:










