Porsche-ն ցույց է տվել՝ ինչպես է հավաքվում Mission E սպորտքարը (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում երևում է Mission E էլեկտրական մեքենայի հավաքման գործընթացը:
Ինչպես նշում է motor.ru-ն, Porsche-ի առաջին էլեկտրական մեքենան կլինի իր դասում ամենատեխնոլոգիական մոդելն ու նոր չափանիշներ կսահմանի էքսկլյուզիվ սպորտքարերի հատվածում:
Ավտոարտադրողի պնդմամբ՝ Mission E-ն դառնալու է «տիպիկ Porsche»:
Այն կհամալրվի 600 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգով, որը 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 3.5 վայրկյանում: Մեքենան մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 500 կմ:
Նորույթի առավելություններից մեկը կլինի այն, որ Mission E-ն հնարավոր կլինի 80%-ով լիցքավորել ընդամենը 15 րոպեում:
Ավելի վաղ Porsche-ն թողարկել էր վիրտուալ իրականության հնարավորությամբ բջջային հավելված, որի օգնությամբ կարելի է ուսումնասիրել մեքենայի ներսի կառուցվածքն ու վիրտուալ թեստ-դրայվ անցկացնել:













