Ավստրալացին 500.000 հատ Lego-ի խորանարդիկից հավաքել է Toyota Camry-ի կրկնօրինակը (լուսանկարներ)
Ավստրալացի Ռայան Մաքնոթը, որը Lego-ի խորանարդիկներով բարդ օբյեկտներ հավաքելու հավաստագրված մասնագետ է, կարողացել է հավաքել Toyota Camry մեքենայի իրական չափի տարբերակը:
Ինչպես նշում է motor.ru-ն, շքեղ սեդանը կշռում է 2 տոննա: Այն Lego-ի 500.000 խորանարդիկից հավաքելու համար պահանջվել է ավելի քան 2 ամիս կամ 900 ժամ աշխատանք:
Ի դեպ, դա 40 անգամ ավելի շատ է այն ժամանակից, որը Toyota-ն ծախսում է իրական Camry-ի հավաքման վրա:
Նշվում է, որ ավստրալացու քրտնաջան աշխատանքի արդյունքը մինչև ապրիլի վերջ ցուցադրվելու է Մելբուռնում:















