Volkswagen-ը ցուցադրել է նոր քրոսովերը (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը Պեկինում կայացած հատուկ միջոցառման շրջանակում ներկայացրել է նոր քրոսովերի նախնական օրինակը, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ ըներության արտադրական շարքում այս մոդելը կզիջի «Տիգուանա»-ին:
Նշվում է, որ նոր քրոսովերը կառուցվելու է MQB մոդուլային պլատֆորմի հիմքով:
Հայտնի է, որ մեքենան նախատեսված է չինական շուկայի համար:
Դրա սերիական արտադրությունը սկսվելու է 2020թ.՝ Volkswagen-ի ռուսաստանյան, մեքսիկական և արգենտինական գործարաններում:
Աղբյուրը հավելում է, որ մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է ընթացիկ տարվա օգոստոսին:













