Գործարկվել է աշխարհի առաջին «տիեզերական օպտիկամանրաթելային մալուխը»
SpaceDataHighway եվրոպական տիեզերական համակարգը բարեհաջող գործարկվել է և սկսել տեղեկություններ ստանալ բոլոր Sentinel արբանյակներից՝ Copernicus նախագծի շրջանակում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է Airbus ընկերության ներկայացուցիչը, որը ղեկավարում է նախագիծը:
«Այս իրադարձությունը խորհրդանշում է նոր դարաշրջանի սկիզբ՝ տիեզերքից պատկերներ ստանալու ոլորտում: Արբանյակների առաջին երկու զույգը՝ Sentinel-1A և Sentinel-1B, ինչպես նաև՝ Sentinel-2A և Sentinel-2B, միացել են SpaceDataHighway համակարգին՝ Եվրոպական միության, Եվրոպական տիեզերական գործակալության և Airbus ընկերության միջև համաձայնության շրջանակներում», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ SpaceDataHighway-ը աշխարհի առաջին «տիեզերական օպտիկամանրաթելային մալուխն» է, որը ստեղծվել է առաջադեմ լազերային տեխնոլոգիաների միջոցով:










