Apple-ը պաշտոնապես ներկայացրել է իր բյուջետային iPad-ը

23:44 • 27.03.18

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է իր բյուջետային iPad-ը, որը նախատեսված է կրթական հատվածի համար:

Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, նորագույն գաջեթը ներկայանում է 9.7 դյույմ անկյունագծով էկրանով և Apple Pencil գրիչով, ինչպես նաև ստանդարտ մոդելի համեմատ մի շարք կատարելագործումներով:

Նորույթի արժեքը կազմում է 329 դոլար սովորական գնորդների համար, իսկ դպրոցների համար այն առավել մատչելի կլինի՝ 299 դոլար: Ի դեպ, գրիչն առանձին է վաճառվում՝ 99 դոլարով:

Գաջեթը համալրված է Apple A10 Fusion միկրոպրոցեսորով, Touch ID մատնահետքի սկաներով, դիմացի HD FaceTime տեսախցիկով, հիմնական 8 Մպ տեսախցիկով:

 

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է իր բյուջետային iPad-ը