Չինական Tiangong-1 տիեզերական սարքը հանգստյան օրերին կբախվի Երկրին
Չինաստանի ուղեծրային դասի առաջին տիեզերական սարքը՝ Tiangong-1–ը, առաջիկա հանգստյան օրերին կբախվի Երկրին, ու ենթադրվում է, որ այն կընկնի Ավստրալիայի տարածքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2011թ. արձակված սարքն ավարտել է գիտական առաքելությունն ու կորցրել Երկրի հետ կապը:
2016թ. Չինաստանը խոստովանել էր, որ կորցրել է Tiangong-1-ի նկատմամբ վերահսկողությունն ու չի կարողանա կառավարել դրա՝ կրկին Երկրի մթնոլորտ մտնելու գործընթացը:
Մասնագետները նշել են, որ երբ մոդուլը մտնի մթնոլորտ ու բախվի Երկրին, քիչ է հավանականությունը, որ դա որևէ վնաս կպատճառի:
Երբ սարքը մտնի Երկրի մթնոլորտ, ապա երկնքում կերևա հրե գունդ: Այնուհետև այն կսկսի մասերի բաժանվել: Ենթադրվում է, որ սարքի 10-40%-ը կընկնի Երկրի վրա:










