Facebook-ը կընդլայնի օգտատերերի հնարավորությունները և կպարզեցնի գաղտնիության կարգավորումները
Facebook սոցցանցը թարմացում է ներկայացրել, որը կընդլայնի օգտատերերի հնարավորությունները համացանցում իրենց տվյալները կարգավորելու հարցում և կպարզեցնի գաղտնիության կարգավորումները: Այս մասին ասվում է սոցցանցի բլոգում:
Նշվում է, որ Facebook-ի թիմը վերամշակել է գաղտնի տվյալների կառավարման ալգորիթմը՝ նոր կետ ստեղծելով ընտրացանկում:
«Մենք ամբողջությամբ փոխել ենք կարգավորումների ընտրացանկը սմարթֆոնների վրա՝ անհրաժեշտ կարգավորումների որոնումը պարզեցնելու համար: Ի տարբերություն նախնական տարբերակի, որտեղ կարգավորումները պետք էր տեղադրել գրեթե 20 տարբեր էկրանների վրա, այժմ դրանք հասանելի են մեկ վայրում: Մենք նույնպես հեռացրել ենք հնացած կարգավորումները», - ասվում է ընկերության հայտարարությունում:
Նշվում է, որ մոտ ապագայում ընկերությունը կփոխի սոցցանցից օգտվելու կանոնները և կվերանայի մոտեցումն օգտատերերի տվյալների հանդեպ:
«Մենք նաև կթարմացնենք մեր քաղաքականությունն օգտատերերի տվյալների նկատմամբ և ավելի լավ կնկարագրենք՝ ինչ տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք օգտագործում դրանք: Այս թարմացումները վերաբերում են թափանցիկությանը, այլ ոչ թե տվյալներ հավաքելու, օգտագործելու կամ փոխանակելու նոր իրավունքին», - հավելել է ընկերությունը:














