Նյու Յորքում ընտրվել է աշխարհի լավագույն ավտոմեքենան

22:41 • 28.03.18

Նյու Յորքի ավտոսրահում հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» ամենամյա մրցույթի հաղթողը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ այս մրցանակին արժանացել է Volvo մակնիշի մեքենան՝ XC60 քրոսովերը:

Այս տարվա հունվարին Volvo XC60 մոդելը ճանաչվել է լավագույն ամենագնացն ԱՄՆ-ում, իսկ XC40  կոմպակտ քրոսովերը դարձել է «Տարվա եվրոպական ավտոմեքենա» մրցույթի հաղթողը, դարձյալ մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ:

XC60 քրոսովերն աշխարհի լավագույն մեքենայի կոչման համար պայքարում էր Mazda CX-5 և Range Rover Velar մոդելների հետ: Բրիտանական ամենագնացը մեկ այլ մրցանակ է ստացել՝ լավագույն դիզայնի համար:

«Ներկայացուցչական ավտոմեքենա», «Սպորտային մեքենա», «Քաղաքային ավտոմեքենա» և «Էկոլոգիական ավտոմեքենա» անվանակարգերում հաղթող են ճանաչվել Audi A8, BMW M5, Volkswagen Polo և Nissan Leaf մոդելները՝ համապատասխանաբար:

2017-ին է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» էր ճանաչվել Jaguar F-Pace-ը, իսկ 2016-ին՝ Mazda MX-5-ը:

 

Նյու Յորքում ընտրվել է աշխարհի լավագույն ավտոմեքենան