Apple-ն աշնանը կներկայացնի Apple Watch-ի ավելի մեծ մոդելը

14:31 • 29.03.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է աշնանը ներկայացնել Apple Watch «խելացի» ժամացույցի նոր տարբերակը, որը կունենա 15%-ով ավելի մեծ էկրան:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նոր Apple Watch Series 4-ը կառանձնանա ավելի դիմացկուն մարտկոցով: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա դրա անկյունները կկորանան, ու քառակուսի էկրանի ձևը կփոխվի:

Ներկայիս Apple Watch Series 3-ն ունի 38մմ X 42մմ չափ, իսկ ներկայացվելիք նորույթինը կլինի 44մմ X 48մմ:

Ենթադրվում է, որ ներկայացնելուց հետո ընկերությունն ընթացիկ տարում կվաճառի 22-24 մլն հատ Apple Watch:

 

The new 'Apple Watch Series 4', which could launch in the third quarter of this year, will also have a longer battery life, according to the source. Pictured is a person wearing the Apple Watch Sport

Apple-ն աշնանը կներկայացնի Apple Watch-ի ավելի մեծ մոդելը