Space X-ը 10 արբանյակ է արձակել տիեզերք

19:12 • 30.03.18

Ամերիկյան Space X ընկերությունն իրականացրել է Falcon 9 հրթիռի արձակումը, որը միանգամից 10 հեռահաղորդակցության արբանյակ է հասցրել ուղեծիր:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, հրթիռն արձակվել է ԱՄՆ-ի արևմուտքում՝ ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայում: Սա արդեն հինգերորդ արձակումն է, որը SpaceX-ը իրականացրել է Iridium Communications հեռահաղորդակցության ընկերության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս արձակման ընթացքում ընկերության ինժեներները պլանավորում են համալրել արբանյակները՝ հասցնելով դրանց թիվը մինչև 50-ը, այնուհետև՝ մինչև 66-ը:

Space X-ը 10 արբանյակ է արձակել տիեզերք