Ուիլ Սմիթը ժամադրության է հրավիրել Սոֆյա ռոբոտին ու փորձել համբուրել նրան (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի դերասան ու հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ժամադրության է գնացել Սոֆյա ռոբոտի հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է նրա YouTube-ալիքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Կարիբյան ծովում գտնվող Կայմանյան կղզիների հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ Սմիթը փորձել է սիրախաղ անել անդրոիդի հետ, կատակներ է արել ու նույնիսկ փորձել համբուրել նրան:
Սոֆյան մերժել է Ուիլին՝ առաջարկելով «մնալ ընկերներ»: Ռոբոտը նաև քննադատել է նրա երաժշտական գործունեությունը:
Հայտնի է, որ այն ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Սոֆյան ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված:
Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն մարդուց ավելի խելացի ու միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն, կարեկցելու ունակություն:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին պաշտոնապես քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում:














