Formula E-ի բոլիդը մրցել է 2 ուղևորատար ինքնաթիռների հետ (տեսանյութ)
Դոհայի օդանավակայանում Spark SRT_01E բոլիդը մրցել է Qatar Airways ավիաընկերության 2 ուղևորատար ինքնաթիռի հետ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ABB Group կորպորացիայի YouTube-ի ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ինչպես գրում է Gulf Times պորտալը, բոլիդի ղեկին գտնվել է Բելգիայից ավտոմրցարշավորդ Ժերոմ Դ՛Ամբրոզիոն, որը մասնակցում է մարզական մրցումների 2014 թվականից։
Առաջին փուլի ժամանակ այն մրցել է վերելքի պատրաստվող Airbus օդանավի հետ, իսկ երկրորդ փուլում՝ վայրէջք իրականացնող Boeing 787 Dreamliner օդանավի հետ։
Տեսանյութում երևում է, որ մրցման սկզբում բոլիդն արագության հարցում չի զիջում օդանավին, սակայն աստիճանաբար սկսում է հետ մնալ նրանից։
Տեսաձայնագրության հեղինակները հայտնել են, որ մրցման ժամանակ սպորտքարի առավելագույն արագությունը եղել է 225 կմ/ժ, մինչդեռ օդանավի ցուցանիշը մինչ գետնից պոկվելը կազմել է 944 կմ/ժ։











