Գիտնականները մասնավորեցրել են չինական տիեզերակայանի՝ Երկրին հասնելու ժամանակը

20:49 • 31.03.18

Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները հստակեցրել են չինական «Տյանգուն-1» տիեզերակայանի ուղեծրի հետ բախման ժամկետների մասին կանխատեսումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ օրերս այն պետք է ընկնի Երկրի վրա:

Իրենց կանխատեսումներում գիտնականները հաշվի են առել այս օրերին նկատվող արեգակնային ակտիվության մակարդակը: Գիտնականների կանխատեսմամբ՝ տիեզերակայանի՝ Երկիր հասնելու առավել հավանական ժամանակը ապրիլի 2-ն է, երևանյան ժամանակով 03:25-ը: Միևնույն ժամանակ պահպանվում է հավանականությունը, որ դա տեղի կունենա կիրակի կեսօրից մինչև երկուշաբթի վաղ առավոտյանն ընկած ժամանակահատվածում: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կանխատեսումը կարող է փոփոխվել: Տիեզերակայանի զանգվածը կազմում է 5.8 տոննա: Տիեզերակայանի վայրէջքի վայրն անհայտ է մնում:

 

Գիտնականները մասնավորեցրել են չինական տիեզերակայանի՝ Երկրին հասնելու ժամանակը