Շանհայում գործարկվել է առաջին՝ ամբողջությամբ ավտոմատ մետրոյի ճյուղը (տեսանյութ)
Շանհայում թեստային ռեժիմով այսօր գործարկվել է առաջին՝ ամբողջությամբ ավտոմատ մետրոյի ճյուղը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պուչժան» մետրոյի ճյուղի երկարությունը 6,68 կիլոմետր է, այն ունի վեց կայարան։
Նշվում է, որ հատուկ համակարգի շնորհիվ ինքնակառավարվող գնացքներն ավելի քիչ են էներգիա ծախսում, քան սովորական գնացքները։
Բացի այդ, ռետինե անիվների շնորհիվ գնացքները կարողանում են ավելի կարճ ժամանակում արագություն հավաքել՝ ավելի քիչ աղմուկ բարձրացնելով։
Գնացքներն ինքնուրույն սկսում են շարժումը, կանգնում են, բացում և փակում են դռները։










