Ռուսաստանում ստեղծում են «տիեզերական» հաց, որը թարմ կմնա 2 տարի
Հացաբուլկեղենի արտադրության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մարինա Կոստյուչենկոն հայտարարել է, որ ինստիտուտի մասնագետները ստեղծում են հատուկ հաց՝ նախատեսված ռուս տիեզերագնացների համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, պատրաստ լինելուց հետո տիեզերական հացը կկարողանա 2 տարի շարունակ թարմ ու օգտակար լինել:
Կոստյուչենկոն մանրամասնել է, որ հացի խմորը կպատրաստվի հատուկ տեխնոլոգիայով, կունենա մասնագիտացված ֆունկցիոնալ հավելումներ, կենթարկվի ջերմային, ուլտրամանուշակագույն, ճառագայթային և մշակման այլ ձևերի, ինչպես նաև կունենա գերժամանակակից փաթեթավորում, որի շնորհիվ տևական ժամանակ կպահպանի թարմությունը:
Տնօրենը հավելել է, որ մասնագետների առաջնային նպատակն է պահպանել ավանդական հացի համն ու հոտը:
Հետաքրքրքական է, որ այժմ ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում սնվում են 15 ամիս պիտանելիության ժամկետով հացաբուլկեղենային արտադրանքով:










