Իլոն Մասկի ապրիլմեկյան կատակը թյուրիմացության մեջ է գցել մարդկանց
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ապրիլի 1-ին նշվող Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ կատակ է արել՝ իր թվիթերյան էջում հայտարարելով, որ էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla մեքենաշինական ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասկի գրառումը մարդկանց մեծ մասի մոտ կասկած չի առաջացրել, քանի որ վերջին ամիսներին Tesla-ն արձանագրում է վաճառքի վատագույն ցուցանիշներն ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:
«Չնայած, որ հնարավորինս ջանքեր գործադրվեցին գումար հավաքելու համար, այնուհանդերձ՝ պետք է ցավով տեղեկացնեմ, որ Tesla-ն ամբողջովին սնանկ է ճանաչվել»,-գրել է Մասկը:
Հայտնի է, որ մարտի 22-ին ընկերության արժեթղթերի գինը նվազել է 22%-ով, ինչի հետևանքով Moody’s վարկանշային գործակալությունը բացասական կանխատեսում է տվել Tesla-ի համար:










