ՆԱՍԱ-ն տիեզերքի յուրացման նոր համարձակ ծրագրեր է մշակում

21:59 • 02.04.18

ՆԱՍԱ-ի փորձագետները հաստատել են տիեզերքի յուրացմանն ուղղված 25 «խելահեղ» նախագծից բաղկացած հերթական ցանկը, որի հեղինակները նախատեսում են Մարսն ուսումնասիրել ռոբոտ-տրանսֆորմներների և կիբեռ-մեղուների օգնությամբ:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավար Ջեյսոն Դարլեթին, գիտնականների ծրագրերի շարքում է լազերային շարժիչ կառուցելը դեպի Ալֆա Ցենտավրա աստղ թռչելու համար, ինչպես նաև մարսագնացներին ճառագայթումից պաշտպանելը հսկայական մագնիսի օգնությամբ:

Մի քանի տարին մեկ ՆԱՍԱ-ն մրցույթ է անցկացնում նորարարական մշակումների ու ծրագրերի ներկայացման համար, որոնց արդյունքում ընտրված ամենահամարձակ նախագծերն ու գաղափարները կյանքի կկոչվեն:

Մրցույթի շրջանակներում տիեզերական գործակալությունն ամեն տարի 7-8 ռիսկային և հեռանկարային ծրագիր է ընտրում, որոնք ներկայացվում են ոչ մեծ գիտական թիմերի կողմից:

 

 

ՆԱՍԱ-ն տիեզերքի յուրացման նոր համարձակ ծրագրեր է մշակում