Սպիտակ տունը շնորհակալություն է հայտնել Չեխիային՝ ռուս հաքերին ԱՄՆ-ին արտահանձնելու համար
Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնել Չեխիային՝ Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Նիկուլինին ԱՄՆ-ին արտահանձնելու համար, որը մեղադրվում է հաքերային հարձակումների համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միացյալ Նահանգները շնորհակալ է Չեխիայի Հանրապետությանը Եվգենի Նիկուլինի արտահանձնման համար, որը, ենթադրաբար, կոտրել է LinkedIn-ին, Dropbox-ին և Formspring-ին պատկանող համակարգիչները»,- ասել է նա:
Սանդերսի խոսքով՝ «հանցագործներին պատասխանատվության ենթարկելը համացանցի հուսալիության և մեր հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր գործոն է»:
Չեխական իշխանություններն ԱՄՆ-ին են փոխանցել Եվգենի Նիկուլինին, որը կասկածվում է մարտի 30-ի գիշերը LinkedIn-ը, Dropbox-ը և Formspring-ը կոտրելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ում վրդովմունք են հայտնել Նիկուլինի արտահանձնման առնչությամբ:










